Վայքի գինու գործարան · Վայոց Ձոր

«Կարս» Ընտիր

Վայքի գինու գործարանի առաջատար հավաքածուն ներառում է «Կարս» կարմիր, ռոզե, ինչպես նաև սպիտակ ընտիր գինիները՝ հնեցված հայկական կաղնու տակառներում։

Դիտել գինիները

Արփայի հովիտ · Հայաստան

Հինավուրց հող,
Ժամանակակից գինեգործություն

Վայքի գինու գործարանը հայկական լավագույն ավանդույթներով գինիներ է արարում Վայոց Ձորում՝ Արփայի հովտի 44 հեկտար բարձրադիր այգիներում։ Մեր այգիների սրտում են հասունանում խաղողի հայկական տեսակները՝ Արենին ու Ոսկեհատը։

Արևառատ օրերով, զով գիշերներով ու հրաբխային ծագման հարուստ հողերով է պայմանավորված մեր խաղողի բացառիկ որակը։ Մառանում ջերմաստիճանի ճշգրիտ վերահսկողությունն ու հասունացման մանրակրկիտ աշխատանքը երաշխավորում են գինու յուրաքանչյուր տեսակի առանձնահատուկ բույրը։

Մեր պատմությունը
«Զաքարե» նռան գինի և գինու բաժակ Վայքի գինու գործարանում

Գինու մառանից

Ծանոթացեք Կարս ռեզերվ հավաքածուին, թարմ և ժամանակակից Զաքարե շարքին կամ հայկական բուրավետ մրգային գինիներին:

Քարտեզ՝ Վայքի գինու գործարանն ու խաղողի այգիները, Արփա գետը, Մ2 մայրուղին, Սուրբ Տրդատ եկեղեցին և Վայք քաղաքը

Վայոց Ձոր · Հայաստան

Այցելեք Վայքի գինու գործարան

Շրջեք խաղողի սորտերի կոլեկցիոն այգում, արտադրամասում և ստորգետնյա մառանում, ապա համտեսեք «Կարս» շարքի երեք գինի և նռան գինի։ Նախնական ամրագրում · շուրջ 30 րոպե · 3,500 դրամ մեկ անձի համար։